Ռուսաստանը կամ ինքնիշխան կլինի, կամ ընդհանրապես գոյություն չի ունենա. Պուտին

Ռուսները պետք է հիշեն, որ Ռուսաստանի Դաշնությունը կա՛մ կլինի ինքնիշխան իշխանություն, կա՛մ ընդհանրապես գոյություն չի ունենա, սա պետք է լինի նրանց գլխում և սրտում։ Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով «Եդինայա Ռոսիա» կուսակցության 21-րդ համագումարում, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:

«Մենք պետք է հիշենք և երբեք չմոռանանք և սովորեցնենք մեր երեխաներին. Ռուսաստանը կամ ինքնաբավ, ինքնիշխան տերություն կլինի, կամ ընդհանրապես գոյություն չի ունենա: Սա շատ կարևոր բան է, որը միշտ պետք է լինի մեր գլխում և սրտում»,- պնդեց Պուտինը:

Ռուսաստանի ղեկավարն ընդգծել է, որ դրա համար «մենք ինքներս ենք որոշելու և կերտելու մեր ապագան»։

«Սա է ինքնիշխան պետական աշխարհայացքը, իրական քաղաքացիական համախմբման և համատեղ աշխատանքի հիմքը»,- ասաց նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել