Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտին-Նեթանյահու հեռախոսազրույցից

Կրեմլը մանրամասներ է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահույի հեռախոսազրույցից: Հեռախոսազրույցի ընթացքում ուշադրության կենտրոնում է եղել պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում տիրող իրավիճակը, մասնավորապես՝ Գազայի հատվածում տիրող աղետալի հումանիտար իրավիճակը։

Վլադիմիր Պուտինը հաստատել է ահաբեկչությունն իր բոլոր դրսևորումներով չընդունելու և դատապարտելու իր սկզբունքային դիրքորոշումը։

Միևնույն ժամանակ, չափազանց կարևոր է, որ ահաբեկչական սպառնալիքներին հակազդելը խաղաղ բնակչության համար նման սարսափելի հետևանքների չհանգեցնի»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ռուսական կողմը պատրաստ է ցուցաբերել հնարավոր բոլոր օգնությունները՝ մեղմելու խաղաղ բնակիչների տառապանքը և թուլացնելու հակամարտությունը։

Բացի այդ, կողմերը փոխադարձ հետաքրքրություն են արտահայտել շարունակելու փոխգործակցությունը Ռուսաստանի քաղաքացիների և նրանց ընտանիքների անդամների տարհանման, ինչպես նաև Գազայում պահվող իսրայելցիների ազատ արձակման հարցերի շուրջ։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել