Ուկրաինան ինքնուրույն ոչինչ չի արտադրում, ապագա չունի, իսկ Ռուսաստանը՝ արտադրում է։ Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է զինվորականների հետ զրույցում։
«Նրանց մոտ ամեն ինչ վերջանում է, չունեն իրենց բազան, չունեն իրենց գաղափարախոսությունը, չունեն իրենց սեփական արդյունաբերությունը, չունեն։ Չունեն իրենց սեփական փողերը, նրանք սեփական ոչինչ չունեն, ուրեմն ապագա չունեն, բայց մենք ունենք»,- ասել է Պուտինը:
Զրույցից մի հատված հրապարակել է Россия-1-ի լրագրող Պավել Զարուբինը Telegram-ի իր ալիքում։