Հռոմի պապը կոչ է արել Երևանին և Բաքվին խաղաղության պայմանագիր կնքել

Հռոմի Ֆրանցիսկոս պապը կիրակնօրյա ավանդական քարոզի ժամանակ հայտնել է, որ ուրախ է հայ և ադրբեջանցի զինծառայողների ազատ արձակման համար և հույս է հայտնել, որ շուտով խաղաղության պայմանագիր կկնքվի: Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Ես գոհ եմ զգալի թվով հայ և ադրբեջանցի զինվորականների ազատ արձակմամբ, և «մեծ հույսով եմ սպասում այս դրական ազդանշանին Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների համար»», – ասաց նա:

«Կոչ եմ անում կողմերին և նրանց առաջնորդներին որքան հնարավոր է շուտ հաշտության պայմանագիր կնքել», – հավելել է քահանայապետը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել