ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի համատեղ հայտարարությունն առ այն, որ պատրաստ են կարգավորել հարաբերությունները։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է համաշխարհային կազմակերպության ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեփան Դյուժարիկը։
Նա ընդգծել է` Գուտերեշը նաև հույս ունի, որ հարաբերությունների կարգավորումը կհանգեցնի երկարատև խաղաղության։
«ՄԱԿ–ը կողմերին կոչ է անում այդ համաձայնագիրն օգտագործել փոխադարձ վստահության խթանման և երկարաժամկետ խաղաղության ապահովման համար` ի շահ իրենց ժողովուրդների և տարածաշրջանի»,– նշել է նա։