Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած արյունալի դեպքի տեսագրությունը՝ ձայնով (տեսանյութ)

«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» լրատվական կայքը ներկայացրել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան շրջակայքում տեղի ունեցած արյունալի միջադեպի տեսանյութը՝ ձայնով:

«Իմ բոլոր ասածները հատ առ հատ կարող եք համեմատել տեսանյութի հետ և կտեսնեք, որ իմ խոսքն ու տեսանյութը փոքր ինչ անգամ իրարից չեն տարբերվում: Համեմատեք իրենց ասածների և իրենց կեղծած ու սլաքավորված տեսանյութի հետ»,- հայտարարել է Բուդաղյանների ընտանիքի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Հայկ Ալումյանը:
Հրապարակման մեջ ասվում է, որ վերջին կրակոցը մնացած բոլոր կրակոցներից ակնհայտորեն տարբերվում է և իր ձայնով և իր ուժգնությամբ:

«Այսինքն և ձայնով է ինքն ուրիշ և իր հնչեղությամբ: Եվ որպեսզի այդ բանն էլ շրջանցեն, փորձագետները նշել են, որ երկու միաժամանակյա կրակոցներ կարող էին եղած լինել: Բա այդ դեպքում որտեղ է 14-րդ պարկուճը: Բայց երբ դուք լսեք, ձեզ մոտ կասկած չի մնա որ այդ կրակոցը հստակ մեկն է եղել և շատ բարձր և ձայնագրող սարքին էլ շատ մոտ տեղից է արձակվել, այն իր ձայնով տարբերվում է մյուս կրակոցներից», համոզված պնդում է փաստաբանը՝ հավելելով,- Այս ամեն ինչն իրար հետ վերցրած կարող ենք ասել, որ կրակոց եղել է նաև ոմն երրորդ անձի կողմից, ամենայն հավանականությամբ տնից, իսկ տանն այդ ժամանակ եղել է միայն Սուրիկ Խաչատրյանը»:

Ամբողջական հրապարակումը կարդացեք սկզբնաղբյուր կայքում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել