Սանկտ Պետերբուրգի օդանավակայաններից մեկում հրդեհի հետևանքով քիմիական նյութերով բալոններ են պայթել

 Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքի օդանավակայաններից մեկում բռնկված հրդեհի ժամանակ տեղի է ունեցել քիմիական նյութերով բալոնների պայթյուն: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է «Իզվեստիա»-ն։ Նախնական տեղեկություններով ՝ միջադեպի հետևանքով մեկ մարդ է տուժել:

Թերթի զրուցակցի խոսքով՝ տուժած տղամարդը մարմնի 50 տոկոսի այրվածք է ստացել։ Նախնական տվյալներով ՝ նրան հոսպիտալացրել են։

Դեպքի վայրում աշխատում են արտակարգ ծառայությունների աշխատակիցներն ու հրշեջները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել