Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը համատեղ վարժանքներ կանցկացնեն

Հաջորդ տարի Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի միջև համատեղ կիբերանվտանգության վարժանքներ կանցկացվեն։

Այս մասին այսօր՝ նոյեմբերի 27-ին, Բաքվում հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի և Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեի հետ եռակողմ հանդիպման ժամանակ։

Ըստ նրա՝ զորավարժությունները տեղի կունենան Թուրքիայում։

«Կարծում եմ, որ այսօրվա եռակողմ հանդիպումը կնպաստի տարածաշրջանային համագործակցությանը»,- հավելել է Գյուլերը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել