Վագիֆ Խաչատրյանի քրեական գործով առաջին ատյանի դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել։
Այս մասին հայտնել է Խաչատրյանի փաստաբան Ռադմիլա Աբիլովան։
«Խաչատրյանին տեսել եմ նոյեմբերի 24-ին։ Նա առողջական խնդիրներ չունի։ Ես նրան բացատրեցի իր բոլոր իրավունքները»,-ասել է նա։
Հիշեցնենք, որ Բաքվի զինվորական դատարանը 15 տարվա ազատազրկման է դատապարտել «ցեղասպանություն իրականացնելու համար» մեղադրվող Վագիֆ Խաչատրյանին։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցման՝ Վագիֆ Խաչատրյանն իրեն մեղավոր չի ճանաչում։