Ի՞նչ կենսագրություն ունի գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից ազատված Արմեն Դանիելյանը

Այսօր հայտնի դարավ, որ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արմեն Դանիելյանին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից ազատելու մասին:

 

Իրավաբան.net-ը ներկայացնում է Արմեն Դանիելյանի կենսագրությունը:

 

Ծնվել է 1975թ. ապրիլի 12-ին Երեւան քաղաքում:

Իրավաբանական կրթությունն ստացել է Երեւանի պետական համալսարանում, որը գերազանցությամբ ավարտել է 1998 թվականին:

Վերապատրաստվել է Հունգարիայի Սահմանադրական եւ Օրենսդրական քաղաքականության ինստիտուտում` «Կոմերցիոն արբիտրաժ» եւ «Համեմատական վարչական իրավունք» ծրագրերով:

1998 թվականից ՀՀ իրավաբանների միության անդամ է:

1998-2000թթ. աշխատել է իրավախորհրդատու:

1999 թվականից առ այսօր ԵՊՀ-ի իրավաբանական ֆակուլտետում կարդում է «Մաքսային իրավունք» եւ «Քաղաքացիական իրավունք» դասընթացները:

1999-2005թթ. ընտրվել է Էրեբունի համայնքի ավագանու անդամ, եղել է համայնքի ավագանու խորհրդի նախագահ:

2003-2007թթ. եղել է Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 17 ընտրատարածք): Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, քաղաքացիաիրավական հարցերի ենթահանձնաժողովի փոխնախագահ, ԱԺ նախագահին կից քաղաքացիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ:

2007թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով: Եղել է  ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ:

2006 թվականից ԵՊՀ խորհրդի անդամ է:

2007թ. մայիսի 31-ին ՀՀ գլխավոր դատախազի հրամանով նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովի անդամ: 2007թ. հոկտեմբերից ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիտորինգի հանձնաժողովի անդամ:

2008 թվականի մայիսի 7-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ:

«Օրինականություն» պարբերականի խմբագրական խորհրդի նախագահն է, Լոնդոնում հրատարակվող «Քրեական իրավունքի եւ հանրային դատախազության վերաբերյալ» ամսագրի խմբագրական խորհրդի անդամ:

Երկու տասնյակից ավելի գիտական հոդվածների եւ երկու մենագրության հեղինակ է:

Պարգեւատրվել է ԱԺ նախագահի  (2005թ.), ՀՀ գլխավոր դատախազի (2010թ.), ԼՂՀ գլխավոր դատախազի (2010թ.) շնորհակալագրերով, ՀՀ վարչապետի հուշամեդալով (2009թ.):

 ՀՀ գլխավոր դատախազի` 2008թ. մայիսի 12-ի թիվ 42  հրամանի համաձայն Ա. Դանիելյանն իրականացրել է ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն եւ կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության, միջազգային իրավական կապերի, իրավական ապահովման եւ եվրաինտեգրման, քաղաքացիների ընդունելության եւ դիմումների քննարկման բաժինների ու այդ բնագավառների աշխատանքների համակարգումը, «Օրինականություն» պարբերականի, «Դատախազության դպրոց» ՊՈԱԿ-ի, Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոնների զբաղեցման համար մրցութային հանձնաժողովի գործունեության վերաբերյալ հարցերը:

2013 թվականի սեպտեմբերի 25-ին ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատար Արամ Թամազյանի հրամանով նշանակվել է Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի անդամ 4 տարի ժամկետով:

2013 թվականի հոկտեմբերի 15-ին նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Արմեն Դանիելյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել