Թուրքիայի և Իրանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել։
Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Էբրահիմ Ռայիսին քննարկել են Գազայի հատվածում տիրող իրավիճակը, պաղեստինցիներին օգնություն տրամադրելը և հրադադարի հաստատման քայլերը։
Թուրքիայի ղեկավարը հաստատել է, որ Իրանն ու Թուրքիան կշարունակեն համագործակցել՝ Գազայում ժամանակավոր հրադադարը մշտական դարձնելու համար։