Կրեմլում հույս ունեն, որ Հայաստանը կվերսկսի ընդլայնված մասնակցությունը ՀԱՊԿ-ի աշխատանքներին:
Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Հայաստանի դիրքորոշմանը ծանոթ ենք, ամեն հարցում չէ, որ կարելի է համաձայնել, ՀԱՊԿ- ը պահպանում է իր պահանջվածությունը»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը՝ շեշտելով, որ բոլոր երկրները համերաշխ են այս դաշինքի հետագա ամրապնդման և զարգացման անհրաժեշտության հարցում։