Հայաստանն անցել է Իսպանիային՝ դեպի Ռուսաստան վիսկիի ներկրման ծավալով

Այս տարի Հայաստանը անցել է Իսպանիային՝ դուրս մղելով նրան  Ռուսաստան վիսկիի ներկրող խոշորագույն ընկերությունների հնգյակից։ Հայաստաբնը 5,6 մլն դոլար ծավալով 6-րդ տեղից բարձրացել է 5-րդ հորիզոնական։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ընթացիկ տարվա ընդամենը ինն ամսում Ռուսաստանը ներմուծել է 262,5 մլն դոլարի վիսկի, ինչը գրեթե չորս անգամ գերազանցում է նախորդ տարվա հունվար-սեպտեմբերին։ Ամբողջ ծավալի առյուծի բաժինը կրկին բաժին է ընկել Լատվիային. մերձբալթյան հանրապետությունն առաքել է 190,6 մլն դոլարի արտադրանք: Ընդ որում, նախորդ տարվա համեմատ մատակարարումներն աճել են ավելի քան վեց անգամ:

Առաջատարների հնգյակում են նաև Մեծ Բրիտանիան (10,4 մլն դոլար, նախորդ տարվա համեմատ 18 տոկոսով նվազում), Ֆրանսիան (7 մլն դոլար, այն ավելացրել է մատակարարումները 1,5 անգամ) և 2,5 անգամ ավելացրել է առաքումները Հայաստանը (5,6 մլն դոլար):

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել