ՌԴ նախկին վարչապետը ճանաչվել է օտարերկրյա գործակալ

ՌԴ նախկին վարչապետ Միխայիլ Կասյանովը ներառվել է օտարերկրյա գործակալների ռեեստրում։ Այս մասին, Lenta.ru–ի փոխանցմամբ, հայտնում է ՌԴ արդարադատության նախարարությունը։

Գերատեսչության հաղորդագրության մեջ պարզաբանվում է, որ Կասյանովը, մասնավորապես, ստեղծել և տարածել է կեղծ տեղեկություններ Ռուսաստանի պետական ​​իշխանությունների կողմից կայացված որոշումների վերաբերյալ, հանդես է եկել Ուկրաինայում ռազմական գործողությունների դեմ և հանդիսանում է նաև Ռուսաստանի հակապատերազմական կոմիտեի անդամ։

Կասյանովը կառավարությունը ղեկավարել է 2000-2004 թվականներին։

Օտարերկրյա գործակալների ռեեստրում են նաև պատմաբան Իլյա Վենյավկինը, լրագրողներ Իլյա Դավլյաչինը և Իդրիս Յուսուպովը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել