ԱՄՆ Մոբիլ քաղաքում կանանց արգելվում է բարակ կրունկով բարձրակրունկ կոշիկ հագնելը: Մի անգամ այս քաղաքի կին բնակիչներից մեկը բարձրակրունկ կոշիկով քայլելիս դիպել է ջրատարի ճաղերին և վնասել ոտքը: Նրա կարծիքով՝ դրանում մեղավոր են եղել տեղական իշխանությունները, ուստի դիմել է դատարան՝ պահանջելով վնասների հատուցում: Հետագայում նման դեպքերը կանխելու նպատակով իշխանությունները նախընտրել են արգելել բարձրակրունկ կոշիկներ հագնելը, քան թե վերանորոգել ջրատարները:
Ի դեպ ՀՀ-ում տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարի լիազորությունների մեջ է մտնում նաև համայնքի սեփականություն համարվող ներհամայնքային հաղորդակցության ուղիների, ջրմուղի, կոյուղու, ոռոգման ու ջեռուցման ցանցերի և այլ կառուցվածքների շահագործման կազմակերպումը և կառավարումը: