Խոշոր հրդեհ Բաքվում, կա զոհ

Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում, շինանյութի խոշոր շուկայում բռնկված հրդեհի հետևանքով մեկ մարդ է մահացել։ Այս մասին գրում է ТАСС լրատվական գործակալությունը։

Հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել շտապօգնության երկու խումբ։

Արտակարգ իրավիճակների նախարարության հակահրդեհային պաշտպանության պետական ​​ծառայության պետի տեղակալը ադրբեջանական APA գործակալությանը հայտնել է, որ հրդեհի տարածքը կազմում է մոտ 4 հազար քառակուսի մետր։

Հրդեհի պատճառների մասին դեռևս չի հաղորդվում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել