Ադրբեջանի նախագահի օգնական Հաջիեւը հայտարարել է, որ USAID-ի (ԱՄՆ միջազգային զարգացման գործակալություն- խմբ) գործունեության համար Ադրբեջանում այլեւս տեղ չկա:
Նա նման հայտարարություն է արել դժգոհելով «Ավրորայի» աշխատանքի, Ռուբեն Վարդանյանի ու Սամանթա Փաուերի հանդիպումներից:
Ըստ Հաջիևի` Սամանտա Փաուերին և Ռուբեն Վարդանյանին իբր միավորել են ադրբեջանատյացությունը, թուրքատյացությունը, քաղաքական կոռուպցիան, փողային խոսակցություններն ու քաղաքական խաբեությունները։
«Դիմակը պատռված է։ USAID–ին այլևս տեղ չունի Ադրբեջանում»,– գրել է Ալիևի օգնականը։