Էրդողան․ Անկարան ցանկանում է ավելացնել ընկերների թիվը

Թուրքիան և Հունաստանը կկարողանան լուծել բոլոր խնդիրները, եթե գործընթացից դուրս մղեն երրորդ երկրներին, Անկարան ցանկանում է ավելացնել ընկերների թիվը, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Գրում է РИА Новости-ն։

ՆԱՏՕ-ի դաշնակիցներ Հունաստանն ու Թուրքիան տարածքային վեճերի պատճառով բազմիցս հայտնվել են զինված հակամարտության եզրին, իսկ վերջերս նրանք փորձում են բարելավել հարաբերությունները։ Երկուշաբթի օրը Անկարայում կայացել է վստահության ամրապնդման միջոցառումների վերաբերյալ հանդիպում, կողմերը պայմանավորվել են ստեղծել շփման մեխանիզմ՝ համաձայնեցված միջոցառումների իրագործումը հեշտացնելու համար։

«Մենք կարող ենք լուծել մեր տարաձայնությունները որոշ հարցերի շուրջ՝ առաջնահերթություն տալով երկխոսությանը: Որպես տարածաշրջանի երկրներ, եթե գործընթացից բացառենք երրորդ երկրներին, որոնք հարցին մոտենում են շուկայի տրամաբանությամբ, մենք չենք ունենա խնդիր, որը չենք կարող լուծել»,- Բեռլինից վերադառնալուց հետո ինքնաթիռում լրագրողներին ասել է Էրդողանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել