74-ամյա ավստրալացի Ջեյմս Հարիսոնն իր ողջ կյանքի ընթացքում ավելի քան 1000 անգամ արյուն է հանձնել: Հակամարմինները, որոնք առկա են նրա հազվադեպ հանդիպող արյան խմբում, օգնում են փրկել ծանր հիվանդությամբ տառապող նորածին երեխաների կյանքը:
Հարիսոնի շնորհիվ հաջողվել է փրկել ավելի քան 2 միլիոն նորածինների կյանք:
ՀՀ օրենսդրության համաձայն` մարդու արյան դոնորությունը կամավոր գործողություն է:
Արյան դոնոր կարող է լինել 18 տարին լրացած, բժշկական զննություն անցած և դոնորության հակացուցում չունեցող յուրաքանչյուր գործունակ անձ` բժշկիպատճառաբանված եզրակացության հիման վրա:
Մարդու համար նախատեսված բժշկական նպատակներով օգտագործվող արյունը կարող է վերցվել միայն մարդուց:
Արյան դոնորից արյուն կամ դրա բաղադրամասեր վերցնելը թույլատրելի է միայն դոնորի առողջությանը վնաս չպատճառելու դեպքում:
Արյան դոնորության ընթացքում արգելվում է որևէ խտրականություն` կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկական կամ սոցիալական ծագումից, գենետիկականհատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից,հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից: