ԼԳԲՏ ներկայացուցիչներն իրավունք ունեն հաղթել մրցույթներում․ Պուտին

ԼԳԲՏ ներկայացուցիչները նույնպես հասարակության մի մասն են և իրավունք ունեն հաղթելու մշակութային մրցույթներում, գլխավորն այն է, որ նրանք միակ հաղթողները չլինեն, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգի միջազգային մշակութային ֆորումում։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Այո, իսկապես, մենք տեսնում ենք արևմտյան երկրներում տարբեր մրցույթներում, որ ինչ-որ բան շահելու համար պետք է կամ պատմել, գրել, կամ ցույց տալ սեռական փոքրամասնությունների, տրանսգենդերների և տրանսֆորմատորների մասին՝ նման շատ այլ անվանումներ կան։ Բայց ես սա եմ ուզում ասել, անսպասելի բան եմ ասում։ Այս թեմաները և այս մարդիկ իրավունք ունեն հաղթելու, ցույց տալու, պատմելու, որովհետև նրանք նույնպես այդ հասարակության մի մասն են։ Բայց, անիմաստ է, երբ մրցույթներում միայն նրանք և այս թեմաները հաղթեն»,- ասել է ՌԴ նախագահը։

Նա հավելել է, որ «հավասարությունը պետք է լինի ամենուր, ամեն ինչում, այդ թվում՝ մշակութային բոլոր մրցույթներում»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել