Անհրաժեշտություն լինի, կսեղմենք կոճակը․ Թուրքիան պատրաստ է ՌԴ-ից գնված հակաօդային պաշտպանության համակարգերը կիրառել

Թուրքիան պատրաստ է անհրաժեշտության դեպքում օգտագործել Ռուսաստանից գնված հակաօդային պաշտպանության С-400 համակարգերը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մենք չենք կարող գնել С-400-ները և դրանք դնել հեռավոր անկյունը: Երբ անհրաժեշտություն լինի, կսեղմենք կոճակը », – ասել  է նա։

Նշենք, որ Թուրքիան Ռուսաստանից գնել է С-400 հակաօդային պաշտպանության համակարգերի չորս դիվիզիոն՝ 2,5 միլիարդ դոլար արժողությամբ։ 2019 թվականի հոկտեմբերին «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերությունը հայտարարեց, որ այդ համակարգերի մատակարարման պայմանագիրն ավարտված է։ Դրան հետևեց ԱՄՆ-ի արձագանք։ Վերջինս դադարեցրեց Թուրքիային F-35 կործանիչների սարքավորումների մատակարարումը։ Չնայած դրան, Անկարան շարունակեց գործարքը և փորձարկեց գնված համակարգերը։ Ի պատասխան այդ գործողությունների՝ ԱՄՆ-ը պատժամիջոցներ սահմանեց Թուրքիայի դեմ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել