Աստրախանում բնակելի շենք է փլուզվել․ կա զոհ, մի քանի մարդ համարվում է անհետ կորած

ՌԴ Աստրախան քաղաքում հինգհարկանի բնակելի շենքը մասնակի փլուզվել է, ինչի հետևանքով կա առնվազն մեկ զոհ։ Այս մասին հաղորդում է РИА Новости։

Աստրախանի բնակելի շենքի պատի ճաքի մասին տեղեկությունը ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարությունը ստացել է 17։57-ին, իսկ 30 րոպե անց՝ 18։27-ին, այն մասամբ փլուզվել է։

«Այսօր ժամը 17.57-ին ԱԻՆ Կենտրոնական կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել շենքի պատի ճաքի մասին, որից անմիջապես հետո   սկսվել է բնակիչների տարհանումը: Ժամը 18.27-ին փլուզվել է հինգ հարկանի բնակելի շենքի մի մասը»,- գրել է մարզի ղեկավարը՝ նշելով,  որ միջադեպի հետևանքով, նախնական տվյալներով, մի տարեց կին է մահացել, ևս մի քանի մարդ համարվում է անհետ կորած։

Ժամը 19.00-ի դրությամբ  տարհանվել է 213 մարդ, այդ թվում՝ 37 երեխա։

Քննչական կոմիտեն դեռ պարզում է միջադեպի պատճառները, որոշվում է քրեական գործ հարուցելու հարցը։ Աստրախանի մարզի դատախազությունը հետաքննություն է անցկացնում։

Տեսանյութը՝ մեր տելեգրամյան ալիքում։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել