ԱՄՆ Սենատն ընդունել է Ադրբեջանին ռազմական օգնության տրամադրումն արգելող օրինագիծը

ԱՄՆ Սենատը ընդունել է «Հայաստանի պաշտպանության ակտ 2023» օրինագիծը:

Օրինագծի հեղինակը սենատոր Գերի Փիթերսն է, որը գլխավորում էր 2023 թվականի սեպտեմբերին Հայաստան այցելած ԱՄՆ պատվիրակությունը։ Փիթերսը օրինագիծը ներկայացրել էր 2023 թվականի սեպտեմբերի 29-ին՝ ի պատասխան Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ Ադրբեջանի հարձակումների։

Եթե ​​առաջարկվող օրինագիծը հավանության արժանանա Ներկայացուցիչների պալատի կողմից և ստորագրվի ԱՄՆ նախագահի կողմից, նախագահին կարգելվի շրջանցել 907-րդ հոդվածը՝ 2024-2025 թվականների դաշնային բյուջեից Ադրբեջանին ռազմական և ֆինանսական օգնություն տրամադրելու համար։

1992 թվականին ընդունված 907 ուղղումն արգելում է ԱՄՆ կառավարությանը օգնություն տրամադրել Ադրբեջանի պաշտոնական կառույցներին։ 2002 թվականից ի վեր ԱՄՆ նախագահները տարեկան կտրվածքով կասեցնում են ուղղումը, օգտագործելով 2001 թվականին Կոնգրեսի կողմից իրենց տրված լիազորությունները:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել