ՌԴ ԱԳՆ-ից մեկնաբանել են Հռոմի ստատուտը վավերացնելու Հայաստանի որոշումը

Հայաստանը վավերացրել է Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) Հռոմի կանոնադրությունը զուտ քաղաքական դրդապատճառներով, ճեպազրույցի ժամանակ ասել է  ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է РИА Новости-ն։

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Երևանը որոշել է վավերացնել ՄՔԴ-ի Հռոմի կանոնադրությունը, քանի որ ՀԱՊԿ-ի և հայ-ռուսական գործընկերության գործիքները բավարար չեն երկրի անվտանգությունն ապահովելու համար։

«Երկկողմ խորհրդակցությունների ընթացքում ռուսական կողմը ներկայացրել է համապատասխան առաջարկներ՝ առանց Հռոմի ստատուտի վավերացման ՄՔԴ մեխանիզմների կիրառման ճանապարհով գնալու համար: Ամենակարևորն այն է, որ նման պրակտիկա կա: Ցավոք, մեր առաջարկած փոխզիջումային լուծումները անտեսվեցին՝ չնայած բոլոր նախազգուշացումներին, հատկապես  ՄՔԴ-ի հակառուսական քաղաքականության ֆոնին։ Երեւանը, զուտ քաղաքական նկատառումներով, այնուամենայնիվ, որոշեց վավերացնել Հռոմի ստատուտը»,- ասել է  Զախարովան։

Նա հավելել է, որ եթե Երևանը շարունակում է շահագրգռված մնալ «իր ձեռքով» ստեղծված խնդիրների լուծման մեջ, ապա «դրա հնարավորությունները կան Հայաստանի իրավական համակարգի շրջանակներում»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել