ՌԴ ռեստորաններից մեկում, խնջույքի ժամանակ մոտ 50 ադրբեջանցիների ծանուցագրեր են հանձնվել՝ զինկոմիսարիատ ներկայանալու համար

Վորոնեժում ոստիկանները եկել են ռեստորան, որտեղ ծննդյան տարեդարձ էին նշում ազգությամբ ադրբեջանցի ներգաղթյալները։ Նրանց 50 ծանուցագիր է տրվել զինկոմիսարիատ։

Այս մասին հայտնում է Вести Воронеж-ը։

Պետական ​​ВГТРК մեդիա հոլդինգի մաս կազմող այս լրատվամիջոցի լրագրողները իրավապահ մարմիններից մեկնաբանություն են խնդրել կատարվածի վերաբերյալ, սակայն մինչև հրապարակումը որևէ տեղեկություն չի ստացվել։

«Անվտանգության ուժերը նոյեմբերի 14-ի երեկոյան ներխուժել են հաստատություն, որտեղ մեծ խումբ ծննդյան տարեդարձ էր նշում: Խնջույքը խափանվել է, քանի որ հյուրերի փաստաթղթերը շտապ ստուգվել են։

Արդյունքում հանգստացողների մեծ մասին ծանուցումներ են ստացել՝ իբր ռուսական բանակում ծառայելու համար»,-նշում է ԶԼՄ-ն։

Տեսանյութերը՝ այստեղ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել