«Հայերը Ղարաբաղում իրենց դասերը քաղել են». Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելը կհիասթափվի Մերձավոր Արևելքի հակամարտությունից, ինչպես «Հայաստանը՝ ղարաբաղյան հակամարտությունում»։

«Հայաստանն իր դասը սովորեց Ղարաբաղյան պատերազմով: Հիմա Իսրայելի պաշտոնյաները նույն մոլորությունն ունեն։ Պետք չէ անհանգստանալ, դրանք նույնպես կավարտվեն հիասթափությամբ։ Քանի դեռ մենք՝ 85 միլիոն մարդ, միասնական ենք, մեզ ոչ ոք չի կարող կոտրել։ Եվ հետևաբար, ուժեղ և ժամանակակից բանակը մեզ համար անհրաժեշտություն է»,- ասաց նա խորհրդարանում իշխող «Արդարություն և զարգացում» խմբակցության անդամների առջև ունեցած ելույթի ժամանակ։

Էրդողանը կրկին Իսրայելն անվանել է ահաբեկչական պետություն, իսկ Համասին՝ օրինական քաղաքական ուժ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել