HSBC բանկը կրճատում է իր ներկայությունը Թուրքիայում

Թուրքական մեդիա տիրությում լայն տարածում գտած լուրերի համաձայն՝ անգլիական «HSBC» միջազգային բանկը որոշում է կայացրել կրճատել Թուրքիայում գտնվող մասնաճյուղերի թիվը, հայտնում է Ermenihaber-ը։

Պարզ է դարձել, որ ընդհանուր առմամբ 67 մասնաճյուղից շարունակելու գործել միայն 44-ը:

Բանկն ամերիկյան «Bloomberg» պարբերականին հայտնել է, որ նման որոշում է կայացվել խնայողական կառավարման և մանրածախ բանկային գործարքների ոլորտում իրականացվող գործունեության շրջանակներում առկա հնարավորություններն ավելի շահեկան օգտագործելու նպատակով:

Թուրքիայի «HSBC» բանկի մասնաճյուղերում աշխատում է ընդհանուր առմամբ 1712 մարդ, սակայն դրանցից 23-ի փակման պարագայում՝ քանիսը կշարունակեն աշխատել հայտնի չէ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել