Բորելը հայտնել է Գազայի 35 հիվանդանոցից 20-ի աշխատանքի դադարեցման մասին

Գազայի հատվածի 35 հիվանդանոցից 20-ը դադարեցրել է աշխատանքը: Դրանցից մի քանիսն ամբողջությամբ ավերվել է:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ժոզեպ Բորելը ԵՄ խորհրդի նիստին հաջորդած մամուլի ասուլիսում։

«Հիվանդանոցների հետ կապված իրավիճակը խիստ մտահոգիչ է: Դրանցից մի քանիսն ավերված են: 35 հիվանդանոցից 20-ը, ըստ ԱՀԿ-ի, դադարել է գործել, քանի որ չկան վառելիք, ջուր և էլեկտրականություն», – ասել է նա:

Բորելը մատնանշել է բնակչությանը մարդասիրական օգնություն հասցնելու դժվարությունները։ «Մենք Գազային տրվող  մարդասիրական օգնությունն ավելացրել ենք՝ հասցնելով 100 միլիոն եվրոյի,  բայց այդ օգնությունը պետք է տեղ հասցվի: Իմաստ չունի այն հասցնել, եթե բեռնատարները չեն կարող ժամանել Գազա», – հավելել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել