Թուրքիան մտադիր չէ իր զորքը հանել Ադրբեջանից. Էրդողանը դիմել է ժամկետը երակարեցնելու համար

 Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փաստաթուղթ է ուղարկել խորհրդարան, որպեսզի խորհրդարանը մեկ տարով երկարաձգի Ադրբեջանում թուրքական զինված ուժերի առաքելությունը ռուս-թուրքական համատեղ մոնիտորինգի կենտրոնի կազմում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, թուրքական հեռուստաալիքի փոխանցմամբ՝ զինվորականներ ուղարկելու մանդատը օրենսդիրների կողմից հաստատվելու դեպքում մեկ տարով կերկարաձգվի 2023-ի նոյեմբերի 17-ից:

Էրդողանի ուղարկած փաստաթղթում ասվում է, որ միասնական կենտրոնը, որտեղ ծառայում են Թուրքիայի զինված ուժերի ներկայացուցիչները, հաջողությամբ շարունակում է իր գործունեությունը, և Թուրքիան իր ներդրումն է ունենում տարածաշրջանի անվտանգության և կողմերի միջև վստահության ամրապնդման գործում:

Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների կողմից  2020 թվականի նոյեմբերի 11-ին ստորագրված հուշագրի համաձայն՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների մոնիտորինգի ռուս-թուրքական համատեղ կենտրոնը տեղակայվել է 2021 թվականի հունվարի 30-ին Ադրբեջանի տարածքում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել