Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Դևիդ Քեմերոնը գլխավորել է թագավորության արտաքին գործերի նախարարությունը

 Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Դևիդ Քեմերոնը նշանակվել է ԱԳՆ ղեկավար։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին ասված է վարչապետ Ռիշի Սունակի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։

«Մեծարգո Դևիդ Քեմերոնը նշանակվել է Արտաքին գործերի, Համագործակցության և զարգացման գործերի նախարար»,- ասված է հայտարարության մեջ։ Այդ պաշտոնում նա կփոխարինի Ջեյմս Քլևերլիին, որն անցել է ՆԳՆ ղեկավարի պաշտոնին։

Քեմերոնը վարչապետի պաշտոնում ընտրվել է 2010 թվականին՝ 44 տարեկանում։ Նա դարձել է 1812 թվականից ի վեր ամենաերիտասարդ քաղաքական գործիչը, ով զբաղեցրել է Դաունինգ Սթրիթ 10 հասցեում գտնվող աշխատասենյակը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել