«Շուշիի մոտ շատ վախեցանք»․ 13-ամյա Մարիան տխրում է՝ Արցախում է թողել իր երեք շներին

13-ամյա Մարիա Սարգսյանը Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագծի շրջանակներում պատմեց Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության ամբողջական օկուպացիայի հետևանքով բռնի տեղահանման մասին։

Մարիան նշում է, որ շրջափակման 9 ամիսները դժվարությամբ են անցկացրել, գրեթե ոչինչ չեն ունեցել։

«Մենք շատ էինք քաղցր ուզում, չկար, մեզ համար դա անսովոր էր։ Մեզ ասում էին՝ մի օր կլինի, ճանապարհները կբացեն, էլի քաղցր կուտեք։ Ինտերնետով տեսել էի, որ թուրքերն են փակել ճանապարհը։ Ասել էի, որ ճանապարհը բացեն, առաջինը կգնամ քաղցրավենիք կգնեմ, որ եթե էլի նման բան լինի, ինձ քաղցրավենիք լինի։ Ընկերուհիներս ասում էի, որ ճանապարհները բացեն, իրենք դուրս են գալու, ես ասում էի՝ մնալու եմ։ Մեր հայրենիքն էր»,-ասաց մեր զրուցակիցը։

Նա կուլ է տալիս արցունքներն ու ասում, որ կարոտել է Արցախում ամեն ինչ։

Դպրոցում ուսուցիչներնը երեխաներին ասել են, որ իրավիճակը ժամանակավոր է, մի օր խանութներում ամեն ինչ էլ կլինի։

«Սեպտեբերի 19-ին, երբ առաջին պայթյունը լսեցի, հեռախոսս շպրտեցի, մայրիկս եկավ, միանգամից տարավ նկուղ։ Մնացինք նկուղում, հետո հայրիկս մի կերպ բենզին գտավ դուրս եկանք։ Սեպտեմբերի 25-ին ենք դուրս եկել Ստեփանակերտից։ Վերջին օրը ես ու քույրս դուրս եկանք, ամբողջ Ստեփանակերտում ման եկանք, եկեղեցի մտանք, մի ընտանիք էլ կար այնտեղ։ Բոլոր շներին բաց էին թողել։ Քաղաքը դատարակ էր, միայն հրապարակում էին շատ մարդիկ, հատակին էին նստաց։ Երկու տուն թողեցինք Արցախում, երեք շներիս եմ թողել»,-ասում է Մարիան։

Երեխան պատմում է, որ Շուշիի ճանապարհը մի պահ փակվել է։ Իենք 6 ժամ մնացել են այդ ճանապարհին։

«Հետո թուրքերը եկան այնտեղ սկսեցին նկարել։ Հետո, որ բացեցին, գնացինք։ Երբ հասանք կամրջի մոտ, նորից եկան թուրքերը հարցրեցին, թե քանի հոգի ենք։ Բեռնախցիկը բացեցին։ Շուշիի մոտ էր շատ վախը, վախենում էինք, որ ինչ-որ բան կանեն»,-ասաց Մարիան։

——————————————————————————————————————

Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագիծը նպատակ ունի հավաքագրել Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների հիշողություններն ու վկայությունները՝ Ադրբեջանի կողմից թույլ տրված Արցախի հայերի ցեղասպանության, վայրագությունների, պատերազմական օրերի, տեղահանության ճանապարհի և այլնի մասին։

Iravaban.net-ը օգնության խնդրանքով դիմում է այն քաղաքացիներին, ովքեր կամավորության սկզբունքով նյութերը կթարգմանեն տարբեր լեզուներով՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, արաբերեն, պարսկերեն, թուրքերեն, վրացերեն, չինարեն․․․

Կարող եք գրել մեր էլ-հասցեին՝ [email protected]

Նախագծի իրականացման նպատակով նվիրատվություններ կատարելու համար` https://iravaban.net/become-a-supporter

Մանրամասները՝ տեսանյութում։

Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագծի գաղափարի հեղինակը Իրավաբանների հայկական ասոցիացիան է և վերջինիս է պատկանում նախագծի շրջանակներում ստեղծված նյութերի հեղինակային իրավունքը։ Նախագծի շրջանակներում պատրաստված նյութերից օգտվելու դեպքում հարկավոր է ստանալ Իրավաբանների հայկական ասոցիացիայի գրավոր թույլտվությունը։

 Հասմիկ Սարգսյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել