Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիա Կաումի հետ քննարկել է իրավիճակը Հարավային Կովկասում և Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հարցեր։
Ըստ Ադրբեջանի ղեկավարի՝ շատ լավ հնարավորություններ կան տարածաշրջանային խաղաղության օրակարգի համար։
«Ադրբեջանը Հարավային Կովկասում կայուն խաղաղության կողմնակից է և աջակցում է տարածաշրջանային խաղաղության օրակարգին, հարաբերությունների կարգավորմանը և Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանը», – ասել է Ալիևը։
Հանդիպմանը նշվել է նաև, որ ԵԱՀԿ ԽՎ-ն կարող է արդյունավետ հարթակ դառնալ Ադրբեջանի և Հայաստանի պատվիրակությունների միջև վստահության ձևավորման համար։