Ադրբեջանն այժմ ներկայացրել է հստակ և թափանցիկ ծրագիր՝ կապված վերադարձի և համակեցության իրավունքի հետ։ Այս մասին հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիա Կաումի հետ հանդիպման ժամանակ։
Նա նշել է՝ Հայաստանը մերժում է ադրբեջանցիների Հայաստան վերադառնալու իրավունքը և որևէ տեսակետ չի ներկայացրել այդ կապակցությամբ։ Ալիևը հայտարարել է նաև, թե Հայաստանը չի կատարել 2020 թվականի նոյեմբերի 10-ի հայտարարությունից բխող պարտավորությունները։
«Հայաստանը ոչ միայն դուրս չբերեց իր զինված ուժերը Ղարաբաղից, այլ նույնիսկ միտումնավոր օգտագործեց այդ տարածքը ռազմական տեխնիկա, զինված ուժերի անձնակազմ և ականներ տեղափոխելու համար»,-նշել է նա։