Իսրայելի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտարարել է «պատմական համաձայնագրի» ստորագրման մասին՝ 317 միլիոն եվրոյի դիմաց Ֆինլանդիային David’s Sling հակահրթիռային պաշտպանության համակարգը վաճառելու մասին։ Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Պաշտպանության նախարարության գլխավոր տնօրեն Էյալ Զամիրը պայմանագիր է ստորագրել Ֆինլանդիային «David’s Sling» համակարգի վաճառքի մասին , որի արժեքը գնահատվում է 317 միլիոն եվրո»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Թել Ավիվում Իսրայելի պաշտպանության նախարարության գլխավոր շենքում՝ Ֆինլանդիայի դեսպան Նինա Նորդստրյոմի մասնակցությամբ։
Օգոստոսի 2-ին հրեական պետական պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ ԱՄՆ-ը հավանություն է տվել Ֆինլանդիային վաճառել David’s Sling հակահրթիռային պաշտպանության համակարգը, որը Իսրայելում մշակել է Rafael ընկերությունը ամերիկացի մասնագետների հետ միասին։
«Դավթի պարսատիկ» համակարգը (եբրայերեն կոչվում է նաև «Շարվիթ Քսամիմ»՝ «Կախարդական գավազան») նախատեսված է կարճ և միջին հեռահարության հրթիռները որսալու համար: