Էրդողանն առաջարկում է փոփոխել ՄԱԿ-ի մշտական անդամակցության և վետոյի համակարգը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ՄԱԿ-ում մշտական անդամակցության և վետոյի համակարգը պետք է փոխվի։ Այս մասին հայտնում է Ռիա Նովոստի-ն։

«Ես միշտ ասել եմ և կասեմ, որ համաշխարհային համակարգն անարդար է… Նոր աշխարհակարգում չի կարող գոյություն ունենալ մի կառույց, որը չի թարմացվել և չի թարմացվում, ՄԱԿ-ում մշտական անդամակցության և վետոյի համակարգը պետք է փոխվի: Աշխարհի ապագան և ժողովուրդների կյանքը չեն կարող հանձնված լինել վետոյի իրավունք ունեցող հինգ երկրների ողորմածությանը», – ասել է թուրք առաջնորդը լրագրողներին՝ վերադառնալով Էր-Ռիադից, որտեղ անցկացվում էր Իսլամական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել