Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև Գազայի վերաբերյալ համաձայնությունը անհնար է, եթե Վաշինգտոնը այն համարում է Իսրայելի տարածք, հայտարարել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է РИА Новости-ն։
«Ամենակարևոր երկիրը, որը պետք է ակտիվանա, Ամերիկան է, որ ազդեցություն ունի Իսրայելի վրա։ Գազան պաղեստինցիների երկիրն է: Ամերիկան պետք է ճանաչի դա: Եթե Բայդենի մոտեցումն այնպիսին է, որ Գազան Պաղեստինի ժողովրդինը չէ, այլ օկուպացիոն վերաբնակների կամ Իսրայելի, ապա մեր համաձայնությունն անհնար է»,- ասել է թուրք առաջնորդը լրագրողներին՝ վերադառնալով Էր Ռիադից, որտեղ անցկացվում էր Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) գագաթնաժողովը։