Իսրայելական բանակը հայտնել է, որ Գազայի հատվածի հյուսիսում գտնվող երեք հիվանդանոցների համար տարհանման ուղիներ է բացել, ինչպես նաև լրացուցիչ երթուղի է բացել անկլավի բնակիչներին հարավային մաս տեղափոխելու համար: Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Իսրայելի պաշտպանության բանակը Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Ալ-Շիֆա, Ալ-Ռանտիսի և Ալ-Նասր հիվանդանոցներից տարհանման ուղիներ է բացել, ինչպես նաև բացել է լրացուցիչ երթուղի, որպեսզի խաղաղ բնակիչները կարողանան տարհանվել դեպի հարավ իրենց անվտանգության համար: Պաշտպանության բանակն ապահովում է Ալ-Շիֆա, Ալ-Ռանտիսի և Ալ-Նասր հիվանդանոցներից ելքերը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Բանակը բացատրել է, որ իրենց զինվորները բացել և բաց են պահում երթուղին, որը թույլ է տալիս խաղաղ բնակիչներին ոտքով կամ շտապ օգնության մեքենաներով տարհանվել հատվածի հյուսիսային հատվածում գտնվող այս երեք հիվանդանոցներից և շարժվել դեպի անկլավի հարավ: