Իսրայելը պատրաստ է դիմակայել ամբողջ աշխարհին և հաղթահարելու է միջազգային հանրության ճնշումը Գազայի հատվածում տիրող իրավիճակի վերաբերյալ, հայտարարել է վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ Նրա խոսքերն, ինչպես փոխանցում է РИА Новости-ն, մեջբերել է The Times of Israel թերթը։
Նա քննադատել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունները Գազայի հատվածին հասցված հարվածների անհիմն լինելու մասին։ Իսրայելի վարչապետի խոսքով՝ Մակրոնը թույլ է տվել «լուրջ սխալ՝ փաստացի և բարոյական»։
«Ոչ մի միջազգային ճնշում, ոչ մի կեղծ մեղադրանք Իսրայելի պաշտպանության բանակի դեմ չի ազդի Իսրայելի՝ իրեն պաշտպանելու իրավունքի վրա», – ասել է Նեթանյահուն։
Նշենք, որ նախօրեին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ Իսրայելի հարվածները Գազայի հատվածին ոչ մի հիմք կամ լեգիտիմություն չունեն և կոչ արեց դադարեցնել դրանք։