Իսրայելը պնդում է, որ հարձակումը Գազայի հատվածում Ալ-Շիֆայի հիվանդանոցի վրա ենթադրաբար իրականացվել է անկլավում խմբավորման կողմից հրթիռի անհաջող արձակման հետևանքով, հաղորդում է NBC-ն՝ վկայակոչելով իսրայելական անվտանգության ներկայացուցչին, փոխանցում է РИА Новости-ն։
Հիշեցնենք, որ Գազայի կառավարության մամուլի ծառայության ղեկավար Սալամա Մաարուֆը հայտարարել է, որ Գազայի հատվածում Ալ-Շիֆա հիվանդանոցին իսրայելական հարվածի հետեւանքով 13 մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ վիրավորվել են։
«Իսրայելի անվտանգության բարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ այսօր Ալ-Շիֆայի հիվանդանոցի վրա հարձակումը Գազայի հատվածում պարագլուխների արձակած արկի հետևանքն է եղել», – ասվում է հեռուստաալիքի հայտարարության մեջ:
Աղբյուրը հավելել է, որ Իսրայելի պաշտպանության բանակը «իր համակարգերի և հետախուզական տվյալների լայնածավալ վերլուծություն է իրականացնում»: