Ավելի քան 1130 զանգվածային սպանություն․ ՀԱՄԱՍ-ը մեղադրել է Իսրայելին

Հոկտեմբերի 7-ից իսրայելական բանակը պաղեստինցիների նկատմամբ իրականացրել է ավելի քան 1130 զանգվածային սպանություն։ Այս մասին հայտարարել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ղեկավարության անդամ Բասեմ Նաիմը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մինչ օրս օկուպացիոն ուժերը (Իսրայելի ՊԲ՝ խմբ․) կատարել են ավելի քան 1130 զանգվածային սպանություններ, որոնցից վերջինը տեղի է ունեցել Սալահ ադ-Դին մայրուղու վրա (Գազայի հատվածում) տեղահանվածների դեմ»,- ասել է նա։

Նաիմի խոսքով՝ «Գազայի հատվածում փլատակների տակ դեռ հազարավոր պաղեստինցիներ կան, նրանց կեսից ավելին երեխաներ են»։ Բացի այդ, «հազարավոր պաղեստինցի երեխաներ գտնվում են որոշակի մահվան վտանգի տակ՝ հիվանդանոցների փակման պատճառով»։

«Ավելի քան 135 բժշկական կենտրոններ, պետական ​​և մասնավոր հիվանդանոցներ դարձել են օկուպանտների հարվածների թիրախը», – ասել է ՀԱՄԱՍ-ի ղեկավարության անդամը:

Անկլավի առողջապահության նախարարության տվյալներով՝ Գազայի հատվածին իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 11 հազարը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել