Թրամփը խոսել է Երրորդ համաշխարհային պատերազմի հավանականության մասին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարող է իր գործողություններով աշխարհը տանել դեպի երրորդ համաշխարհային պատերազմ և միջուկային հակամարտություն։ Այժմ աշխարհի համար ամենակարևոր սպառնալիքը ոչ թե գլոբալ տաքացումն է, այլ «միջուկային հակամարտությունը»։ Այս կարծիքն է հայտնել ամերիկացի առաջնորդի հակառակորդ, նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Իսպանալեզու «Univision» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում քաղաքական գործիչն ասել է, որ աշխարհում «ամբողջական խառնաշփոթ» է տիրում, և որ իր վարչակազմի օրոք «ոչ մի խնդիր» և պատերազմ չի եղել:

«Մենք որոշակի աշխատանք ենք կատարել, և հիմա ամեն ինչ սարսափելի է: Մենք կհայտնվենք համաշխարհային պատերազմի մեջ:  ԱՄՆ ապաշնորհ առաջնորդ է ղեկավարում: Նա չի կարող գտնել սանդուղքը և իջնել բեմից, նա կարող է ընդամենը երկու նախադասություն ասել: Նա չի կարող խոսել»,- ասել է Թրամփը: .

Քաղաքական գործչի կարծիքով՝ ԱՄՆ-ի և աշխարհի համար ամենամեծ սպառնալիքը կարելի է համարել միջուկային հակամարտության հավանականությունը։ Ընդ որում, Բայդենը «չգիտի, թե որն է միջուկային զենքը՝ որպես բանակցությունների հիմնական միջոց»։

«Ամեն ինչ կարող է ավարտվել Երրորդ համաշխարհային պատերազմով»,- ասել ավելել է նախկին նախագահը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել