Գազայի առողջապահության նախարարությունից հայտնել են, որ առնվազն 195 բուժաշխատող է զոհվել իսրայելական հարվածների հետևանքով:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նախարարությունից հայտնել են, որ Իսրայելի հարվածների հետևանքով ոչնչացվել է նաև շտապօգնության 51 մեքենա:
Առողջապահության նախարարության ներկայացուցիչը հայտարարել է նաև Ար-Ռանտիսի և Ալ-Նասր մասնագիտացված մանկական հիվանդանոցներում բոլոր բժշկական ծառայությունների դադարեցման մասին։
Ավելի վաղ Պաղեստինի առողջապահության նախարար Մայ ալ Քեյլան հայտնել էր, որ իսրայելական հարվածների արդյունքում զոհված բուժաշխատողների թիվը հասել է 150-ի։