Իսրայելը ԱՄՆ-ին տեղեկացրել է Գազայի հյուսիսում մարդասիրական դադարներ հայտարարելու մտադրության մասին

ԱՄՆ-ն ակնկալում է, որ Իսրայելը կկատարի Գազայի հատվածում իր գործողության մեջ ամենօրյա չորսժամյա «մարդասիրական դադարներ» տրամադրելու իր պարտավորությունը, ասել է Սպիտակ տան խոսնակ Ջոն Քիրբին։

«Մենք հասկանում ենք, որ Իսրայելը ամեն օր կիրականացնի չորս ժամանոց դադարներ, որը հայտարարվել է երեք ժամ առաջ», – ասել է Քիրբին՝ ասելով, որ նման պրակտիկան պետք է սկսել «այսօր»։

«Սա մեր ռազմական գործողությունը չէ, բայց մենք ակնկալում ենք, որ Իսրայելն այն կիրականացնի  միջազգային պարտավորություններին համապատասխան», – ասել է Սպիտակ տան խոսնակը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել