Իսրայելական բանակը հայտնել է Գազայի կենտրոնում մարտերում 50 արմատականի ոչնչացման մասին

Իսրայելական զինուժը գրոհ է իրականացրել Գազա քաղաքի կենտրոնում գտնվող պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ կազմակերպության «ռազմական թաղամասի» տարածքում, որի ընթացքում սպանվել է ավելի քան 50 արմատական։ Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«162-րդ դիվիզիայի հետևակային, զրահատեխնիկական և ինժեներական ստորաբաժանումները Իսրայելի օդուժի և հատուկ նշանակության ուժերի աջակցությամբ գրոհ են իրականացրել ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպության ռազմական թաղամասում՝ Գազա քաղաքի սրտում՝ Շիֆա հիվանդանոցի հարևանությամբ», – ասվում է զեկույցում։

«Այս պահին թաղամասում կատաղի մարտերի ընթացքում սպանվել է ավելի քան 50 ահաբեկիչ», – հավելել է մամուլի ծառայությունը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել