Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը կորցրել է վերահսկողությունը Գազայի հատվածի հյուսիսում, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ, բրիգադային գեներալ Դանիել Հագարին։
«Այսօր մենք տեսանք, որ մոտ 50 հազար Գազայի բնակիչներ շարժվել են գոտու հյուսիսից դեպի հարավ, նրանք հեռանում են, քանի որ հասկանում են, որ ՀԱՄԱՍ-ը կորցրել է վերահսկողությունը Գազայի հյուսիսում, և որ այնտեղ հարավում ավելի ապահով վայր է, որտեղ դեղորայք, սնունդ և ջուր են մատակարարվում»,- ասել է նա։