ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ԱՄՆ-ին «ժամանակ չկորցնել»՝ խաղադրույք կատարելով Իսրայելի վրա

Պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժումը կոչ է արել ԱՄՆ-ին դասեր քաղել Մերձավոր Արևելքում իր անցյալի փորձից և «ժամանակ չվատնել»՝ խաղադրույք կատարելով Իսրայելի վրա։ Այս մասին ասվում է շարժման Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մենք ասում ենք ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին և նրա վարչակազմին՝ վերջ տվեք (Իսրայելի՝ խմբ․) ագրեսիայից հետո Գազայի կառավարման պատրանքային հնարավորությունների մասին խոսել: Դիմադրության ուժերը և մեր ժողովուրդը կհաղթեն, դա հաստատ է: Մի վատնեք ձեր ժամանակը խաղադրույք կատարելով Նեթանյահուի  և նրա պարտված բանակի վրա: Սովորեք Մերձավոր Արևելքում ձեր անցյալի փորձից»,- ասվում է հայտարարության մեջ:

ՀԱՄԱՍ-ը նշել է, որ «ոչ մի ուժ» ի վիճակի չէ իր իշխանությունը պարտադրել Պաղեստինի ժողովրդին, որն այժմ ձգտում է հասնել ազատագրման և սեփական ապագա ճակատագիրը որոշելու հնարավորության։

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ճապոնիա կատարած այցի ժամանակ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Գազայի հատվածն ապագայում չի կարող վերահսկվել ո՛չ ՀԱՄԱՍ-ի, ո՛չ Իսրայելի կողմից։ Նա խոստովանել է, որ անկլավում կպահանջվի ինչ-որ «անցումային շրջան»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել