ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը 2024 թվականի ԱՄՆ նախագահի բոլոր թեկնածուներից ամենահարուստն է՝ 2,6 միլիարդ ԱՄՆ դոլար կարողությամբ, մինչդեռ գործող նախագահ Ջո Բայդենը վեցերորդն է՝ ըստ Forbes ամսագրի հրապարակած վարկանիշի: Այս մասին փոխանցում է РИА Новости-ն։
Պարբերականը Թրամփի կարողությունը գնահատում է 2,6 միլիարդ ԱՄՆ դոլար: Նրան հաջորդում է հանրապետական թեկնածու, ձեռնարկատեր Վիվեք Ռամասվամին՝ մոտ 880 մլն կարողությամբ։ Երրորդ տեղը զբաղեցրել է նաև Հյուսիսային Դակոտայի հանրապետական նահանգապետ Դագ Բուրգումը, նրա կապիտալը կազմել է առնվազն 100 մլն։
Հատկանշական է, որ ներկայիս նախագահ Ջո Բայդենը վարկանիշում զբաղեցրել է վեցերորդ տեղը, ամսագիրը նրա կարողությունը գնահատում է 10 մլն դոլար։
«16 թեկնածուները միասին ունեն մոտ 4 միլիարդ դոլարի կարողություն՝ շատ ավելի քիչ, քան 2020 թվականին, երբ բազմամիլիարդատերեր Մայք Բլումբերգն ու Թոմ Սթայերը պայքարում էին», – նշում է Forbes-ը։