Ուկրաինան կշարունակի հակահարձակումը այս և հաջորդ տարի․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը կշարունակի հակահարձակումը այս և հաջորդ տարի, չնայած այն հանգամանքին, որ այժմ ուկրաինական հակահարձակումը դժվարություններ է ապրում:

«Մենք ունենք ծրագիր, ունենք կոնկրետ քաղաքներ, կոնկրետ ուղղություններ, ունենք նպատակ, ուր ենք գնալու, որ ուղղությամբ ենք տանելու հարձակումը», – «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Reuters»-ի կազմակերպած տեսակոնֆերանսում հայտարարել է Զելենսկին։

Միևնույն ժամանակ, նա հայտարարել է, որ Ուկրաինան դժվարություններ է ունեցել այն պատճառով, որ Արևմուտքից ավելի քիչ սպառազինություն է ստացել, քան ակնկալում էր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել