Սպիտակ տանը խոսել են Գազայի ճակատագրի մասին

Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քիրբին ասել է, որ Գազայի հատվածի ապագան պաղեստինա-իսրայելական հակամարտության նոր փուլի ավարտից հետո պետք է որոշվի Մերձավոր Արևելքի տարածաշրջանի երկրների մասնակցությամբ։

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ճապոնական NHK հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել էր, որ ԱՄՆ-ը թույլ չի տա սցենար, որով ՀԱՄԱՍ-ը կղեկավարի Գազայի հատվածը պաղեստինա-իսրայելական հակամարտության ավարտից հետո։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ը նույնպես չի ընդունում  Իսրայելի կողմից անկլավը կրկին օկուպացնելու հնարավորությունը։

Քիրբին CNN-ի եթերում կրկնել է Բլինքենի խոսքերը՝ նշելով, որ ռազմական գործողությունների ավարտից հետո պետք է լինի «ինչ-որ այլ բան, քան այն, ինչ տեղի ունեցավ ՀԱՄԱՍ-ի օրոք»։

«Մենք պետք է շատ կարևոր խոսակցություններ ունենանք տարածաշրջանի գործընկերների հետ»,- ասել է Քիրբին։ Նա նշել է, որ Միացյալ Նահանգները «միայնակ չի կարող լուծել այս խնդիրը»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել