Ամերիկացի լրագրողը Հիքմեթ Հաջիևին համեմատել է Յոզեֆ Գեբելսի հետ

Ամերիկացի լրագրող Լինդսի Սնելն Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևին համեմատել է նացիստական Գերմանիայի պետական գործիչ Յոզեֆ Գեբելսի հետ՝ մեկնաբանելով Ալիևի օգնականի հանդիպումը Լեռնային Ղարաբաղ այցելած զբոսաշրջիկների և բլոգներների հետ։

«Ալիևի օգնականը հանդիպել է օտարերկրյա օգտակար հիմարների վերջին խմբի հետ՝ Ադրբեջանի կառավարության կողմից ֆինանսավորվող իրենց ուղևորության ժամանակ դեպի էթնիկ զտված Լեռնային Ղարաբաղ: Դա նման է 1943 թվականին Բեռլին գնալուն և Գեբելսի հետ ճաշելուն»,-  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրել է Սնելը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել